A
A
Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը վնասվածք է ստացել Թուրքիայում (տեսանյութ)
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները անհաջող մեկնարկեցին այս օրերին թուրքական Անթալիայում անցկացվող Գրան Պրիի մրցաշարում: 73 կգ քաշային Արսեն Ղազարյանն առաջին մարտում պարտվեց թուրք ձյուդոյիստ Հալիլ Չիմենին: Նույն քաշում հանդես եկող մեր առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը երկրորդ փուլում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ուկրաինացի Դմիտրո Կանիվեցին, քանի որ մրցամարտի սկզբում վնասեց ոտքը: Այդպիսով, մեր երկու ձյուդոյիստները ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: Վաղը տատամի դուրս կգա մեր երրորդ մասնակիցը՝ Արսեն Խանջյանը, որը ուժերը կփորձի 100 կգ քաշային կարգում: Նրա առաջին մրցակիցը բելառուսցի Միկիտա Սվիրիդն է: Նշենք, որ ձյուդոյի Անթալիայի այս տարվա Գրան Պրիին մասնակցում են 75 երկրների 485 մարզիկ: