Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է արգելապատնեշին

Պաշտոնական
43126_b-1

Ապրիլի 6-ին, ժամը 02:37-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում երկու տուժած կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Ուղևոր Ջ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: ԱԻՆ