A
A
Երեւանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության մեկնարկին մնացել է 100 օր (տեսանյութ)
Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր տրվեց ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:
Բանն այն է, որ ուղիղ 100 օր հետո Երեւանում մեկնարկելու է հին աշխարհամասի իր նշանակությամբ երրորդ մրցաշարը՝ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնությունը: Հետհաշվարկի ժամացույցը գործի դրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նշենք, որ Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց» եւ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում։ Մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Հայաստանը:
