Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լատվիացի բասկետբոլիստը մեկ օրում կորցրել է 1,6 մլն հետեւորդներին

Սպորտ
sport-basketbol-skandal

Լատվիայի լավագույն բասկետբոլիստ Կրիստապ Պորզինգիսը մեկ օրում կորցրել է իր թվիթերյան էջի 1,6 մլն բաժանորդներին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Նյու Յորք թայմս» թերթը հայտնել է, որ 23-ամյա բասկետբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ: Ըստ աղբյուրի, Կրիստապ Պորզինգիսի նկատմամբ մեղադրանք է ներկայացրել Նյու Յորքի 20-ամյա մի բնակչուհի, որը եղել է բասկետբոլի հարեւանը, երբ նա հանդես է եկել «Նյու Յորք Նիկս» թիմում: Վերջինս հայտարարել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին բասկետբոլիստը գիշերվա ժամը 2-ին իրեն հրավիրել է իր տուն, որտեղ էլ սեռական բռնություն է կատարել: Ոստիկանների այն հարցին, թե ինչու մինչեւ հիմա չի հայտնել այդ մասին, տուժածը նշել է, որ Կրիստապ Պորզինգիսը խոստացել էր 68 հազար դոլար վճարել իրեն, բայց այդպես էլ չի կատարել խոստումը: Նշենք, որ լատվիացի բասկետբոլիստն այժմ հանդես է գալիս  «Դալաս Մավերիկսում»: Ակումբն այդ կապակցությամբ առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել: