A
A
Հայաստան կայցելի Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահը
Ապրիլի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանիհրավերով, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը: Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձիփոխանակումը: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։