Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակել է ուխտավորը

Մարզեր

Հուլիսի 16-ին ժամը 18.30-ից 18-40-ի հատվածում կրակոցներ են հնչել Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մերձակա հատվածում:

Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն: Իրավապահները դեպքի վայրից հայտնաբերել են Մակարով տեսակի ատրճանակի թվով 5 դատարկ պարկուճ: Մեր ունեցած տվյալների համաձայն, կրակոցն արձակել է ուխտագնացների խմբի մի անդամ՝ հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներով: Կրակոցների արդյունքում տուժել է նույն գյուղի բնակիչ, Սառնաղբյուրի պոմպակայանի աշխատակից, 1955 թվականին ծնված Գեւորգ Հակոբյանը: Ձախ սրունքի հրազենային վերքով, սրունքի զույգոսկրերի բազմաբեկորային հրազենային տեղաշարժված կոտրվածքով ու տրավմատիկ շոկային վիճակում նա տեղափոխվել է Գյումրու Գալուստ Գյուլվենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:

 Գյումրիի «Ցայգ» ՀԸ

Ըստ որոշ տեղեկությունների` այդ ուխտավորը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է: