Կապանում ցույցը շարունակվում է
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի' «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերության աշխատակիցների գործադուլը շարունակվեց նաեւ այսօր: Վերջիններս այսօր իրենց ակցիան շարունակել են Կապանի քաղաքապետարանի բակում:
Հիշեցնենք, որ 100 բանվորներ երկուշաբթի առավոտյան հրաժարվել են ներկայանալ աշխատանքի: Բանվորները պահանջում են իրենց աշխատանքի լիարժեք վարձատրություն:Անցյալ ուրբաթ ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել էր, թե բանվորների գործադուլը կկանխվի աշխատավարձի վճարման բոնուսային ծրագրի շնորհիվ, ինչը չի գոհացրել բանվորներին: Ըստ նրանց' այդ դեպքում էլ աշխատավարձն առանձնապես չի բարձրանա:
Արդեն 4 տասնյակից ավելի աշխատողներ ազատվել են աշխատանքից, քանի որ չեն դադարեցնում իրենց ակցիան: Այսօր նրանք հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ: Քաղաքապետը խորհուրդ է տվել վերադառնալ աշխատավայր եւ ընդհանուր հայտարարի գալ: