Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի քաղաքապետը' ակադեմիկոս (տեսանյութ)

Մարզեր

Գյումրի էին այցելել Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղերի նախագահության անդամները՝ ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի գլխավորությամբ:

Վերջինս տեղեկացրեց, որ ակադեմիկոսները Գյումրի են ժամանել մեկ նպատակով՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին շնորհելու ակադեմիկոսի կոչում:

Ակադեմիկոսները շնորհավորեցին Գյումրու քաղաքապետին, խոսեցին քաղաքում կատարված փոփոխությունների եւ առաջընթացի մասին՝ նշելով, որ ակադեմիկոսի կոչում են շնորհում ոչ միայն գիտական աշխատանքների, այլեւ հասարակության համար նպաստավոր գործունեություն ծավալելու համար:

Ակադեմիկոսները խոստացան Գյումրիում ե բացել Եվրոպական բնական գիտությունների եւ Ֆրանսիայի ՙԱրարատ՚ակադեմիայի մասնաճյուղ : Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց բարձր կոչման համար՝ նշելով, որ այն առավել քան պարտավորեցնող է՝ շարունակելու գործունեություն ի նպաստ քաղաքի ու ժողովրդի:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ