Բացվեց պարարվեստի բաժին
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Կարա - Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում այսօր բացվել է Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի բաժին:
Արարողությանը մասնակցել է նաեւ վարպետը: Հայ ազգային պարարվեստի նահապետին Կարա - Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի մոտ դիմավորեցին աղ ու հացով:
Հանրապետության Ժողովրդական արտիստի կարծիքով սա մեծապես կնպաստի Գյումրիում ազգային պարարվեստի ավանդույթների հետագա զարգացմանը: Ժողովրդական պարերի միջոցով հայ ժողովուրդը կարող է պահպանել իր ազգային դեմքն ու նկարագիրը:
«Պարն ինձ ջահելացնում է, կենսական լիցքեր հաղորդում: Մարդը եթե շարժվում է, նշանակում է՝ ապրում է, իսկ շարժումն արդեն պար է՚, - ասում էվարպետը:
Աշխարհում սա երրորդ ՙՊարարվեստի՚ բաժինն է, որ կրում է Վանուշ Խանամիրյանի անունը: Առաջին երկուսը բացվել են Մարսելում եւ Գլենդելում:
Երաժշտական ուսումնարանում ՙՊարարվեստի՚ բաժնի բացումից հետո Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Վանուշ Խանամիրյանի 80-ամյակին: Ելույթ ունեցան մարզի պարի խմբերը՝ կատարելով թե՜ ժողովրդական, թե՜ ժամանակակից պարեր: Միջոցառման ընթացքում բեմ հրավիրվեց հայ ազգային պարի նահապետը եւ քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեց Գյումրիի ոսկեձույլ զինանշանով: Այնուհետեւ հանդիսատեսին մատուցվեց Վանուշ Խանամիրյանի նվերը՝ մի պար, որի գեղարվեստական ղեկավարն ինքն է: Վարպետի կարծիքով մեր նախնիներն իրենց ազգային բնավորությունն ու նկարագիրը պարի միջոցով փոխանցել են սերունդներին, վերջիններս էլ պարտավոր են պահպանել նախնյաց մշակույթը եւ հեռու մնալ օտար արվեստից:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ