Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկամուտները պակասել են, ծախսերն' ավելացել

Տնտեսություն

2009թ հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 84.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 98.9 մլրդ դրամ: Դրանք ապահովել են ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 45.6 եւ 50.3 տոկոսը:

Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 9.5%-ով, ծախսերի գծով' 11.1%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 14.6%-ով ( 14.4 մլրդ դրամով): Մասնավորապես' 17.5%-ով կամ 14.3 մլրդ դրամով նվազել են հարկերը եւ տուրքերը, 5.4%-ով ( 729.9 մլն դրամով) պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 52.9 մլն դրամով և 546.5 մլն դրամով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 95.7 մլն դրամ' 53.8%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 8.2 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 496.7 մլն դրամ' պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք համապատասխանաբար 22.9%-ով եւ 4.1%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 15.5 մլրդ դրամ' 16.5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

2009 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարվել է 14.3 մլրդ դրամ պակասուրդով:

Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: