A
A
Բաժնետոմսերը վաճառեց «Գազպրոմին»
Աջակցիր «Ա1+»-ին«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետեր «Իտերա Ինթերնեյշնլ Էներջի» ՍՊԸ-ն իրեն պատկանող 2800000 /երկու միլիոն ութ հարյուր հազար/ հատ հասարակ անվանական բաժնետոմսերը, ինչը կազմում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի 4.45 %, վաճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ խոշոր բաժննետեր «Գազպրոմ» ԲԲԸ-ին: Այդպիսով, «Գազպրոմի» բաժնեմասը «Հայռուսգազարդում» հասավ 80 տոկոսի:
Գործարքը «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում գրանցվել է 12.03.2009թ.: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդ»-ի մամլո ծառայությունից: