Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործազրկության մակարդակը բարձրացել է

Մարզեր

Լոռու մարզում վերջին երկու ամսում ավելացել են աշխատանք փնտրողների թիվը: Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի տեղեկացմամբ` հունվար -փետրվար ամիսների ընթացքում մարզի աշխատանք փնտրողների թիվը աճել է 685-ով: Աշխատանք փնտրողների թվի զգալի աճ նկատվում է հատկապես Վանաձոր քաղաքում. 2008թ-ի ընթացքում նրանց թիվը 6091-ից հասել է 6489-ի:

2009թ.-ի հունվարի 1-ից մարտի 1-ը աշխատանք փնտրողների բանակը Վանաձորում համալրել է 554մարդ, իսկ գործազուրկների թիվը ավելացել է 128-ով: Ալավերդիում նույն ժամանակաշրջանում աշխատանք փնտրողների թիվը ավելացել է 47-ով: Արա Առաքելյանի դիտարկմամբ` աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թվի աճը առավել զգալի կլինի առաջիկա ամիսներին՝ կապված մարզի մի շարք գործարաններում եւ կազմակերպություններում մարդկանց աշխատանքից ազատելու հետ:

Ի դեպ, 2009թ.-ի հունվարի 1-ի դրությամբ մարզում գրանցվել է 13.596 աշխատանք փնտրող, որը 2008-ի հունվարի 1-ի դրությամբ ավել է 1037-ով: Գործազուրկների ցուցանիշը նույն ժամանակաշրջանում 10.673-ից հասել է 11.772-ի: Արդյունքում գործազրկության մակարդակը 9.8 տկոսից հասել է 10.6-ի:

Գայանե Սարգսյան

Վանաձոր