Երաժշտական դպրոցը` անմխիթար վիճակում
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիր մարզի Հոկտեմբեր գյուղի մանկական երաժշտական դպրոցը անմխիթար վիճակում է: Այսօր դասասենյակներն ու ու դահլիճը խոնավություն են ՚բուրումՙ,անմխիթար վիճակում են երաժշտական գործիքները:
2008թ.սեպտեմբերին կրթահամալիրի մի մասը գյուղապետարանը վաճառել է ՚Արմավիր Ջոմՙ-ի տնօրեն Հովիկ Պետրոսյանին,որն իր գնած տարածքը նորոգել է` ներառյալ տանիքի մի մասը: Իսկ դպրոցի մասնաբաժինը մնում է գյուղապետարանի վերահսկողության տակ:
Գյուղապետ Բաբկեն Վարդանյանն այս առիթով լռում է`վերանորոգումն էլ կապելով ֆինանսական խնդիրների հետ:
՚23 տարի է` աշխատում եմ այստեղ,130 աշակերտներից այսօր 30-ն են մնացել: Կենցաղային նման պայմաններում ուղղակի անհնար է նորմալ պարապմունքներ անցկացնել,- ասում է Հոկտեմբեր գյուղի մանկական երաժշտական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Չախոյանը:
Դպրոցն ունեցել է շնորհալի շրջանավարտներ, որոնցից շատերը կրթությունը շարունակում են երաժշտական բարձրագույն հաստատություններում: Դպրոցի սաները տարբեր մրցույթներում արժանացել են պատվոգրերի ու շնորհակալագրերի:
Ու չնայած դպրոցի հաջողություններին` ծնողներից շատերը նախընտրում են իրենց երեխային ուղարկել ավելի հարմարավետ ու բարեկեցիկ երաժշտական դպրոց, թեեւ դրա համար պետք է լրացուցիչ վճարեն տրանսպորտի համար:
՚Չնայած չնչին աշխատավարձին, որով չես կարող նույնիսկ տարրական կարիքները հոգալ, կոլեկտիվը շարունակում է իր գիտելիքն ու փորձը հաղորդել,եթե միայն չի կանգնում կրթահամալիրը փակելու խնդրի առաջ,որտեղ մենք անզոր ենք որեւէ բան փոխելՙ,- ավելացրել է դպրոցի փոխտնօրենը: