Կարող ենք էլեկտրաէներգիա ստանալ Թուրքիայի՞ց
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ֆինանսների նախարարության, KfW գերմանական բանկի եւ ՚Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերՙ ընկերության միջեւ ստորագրվել է ՚Վարկի տրամադրման եւ ծրագրի ֆինանսավորմանՙ պայմանագիր, որի համաձայն ՚Գյումրի-2ՙ բարձրավոլտ ենթակայանի լիովին վերակառուցման նպատակով հատկացվում է մինչեւ 14 միլիոն 600 հազար եվրո` բյուջետային եւ շուկայական միջոցների խառը ֆինանսավորման տեսքով:
՚Գյումրի -2ՙ ենթակայանը կառուցվել է 1972 թվականին եւ զգալիորեն վնասվել է 1988-ի երկրաշարժի հետեւանքով: Սա ՚Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերՙ փակ բաժնետիրական ընկերության համակարգի միակ բարձրավոլտ ենթակայանն է, որում մինչ օրս չեն իրականացվել մեծածավալ վերականգնողական աշխատանքներ: Գումարները տրամադրվելու են էներգետիկայի նախարարությանը, որն էլ կազմակերպելու է ենթակայանի արդիականացման աշխատանքները: Ենթակայանը վերազինվելու է նոր սարքավորումներով, բարելավվելու են դրանց կառավարման եղանակները եւ երկարացվելու են շահագործման ժամկետները:
Ինչ վերաբերում է ՚Գյումրի-2ՙ ենթակայանին, այն Շիրակի մարզում միակ խոշոր ենթակայանն է եւ ոչ միայն էլեկտրաէներգիայով է ապահովում Գյումրիի եւ հանրապետության հյուսիս - արեւմտյան շրջանների բնակչությանը, այլեւ ունի տարածաշրջանային նշանակություն:
՚Դա հնարավորություն է ընձեռում անխափան էլեկտրաէներգիա տրամադրել Թուրքիային՝ եթե պայմանագիր կնքվի, անխափան էլեկտրաէներգիա տրամադրել Վրաստանին: Իսկ դրանք բոլորը վալյուտա են, նոր աշխատատեղեր, ապահովվածության երաշխիք եւ տնտեսական էֆեկտ: Մի մտածեք, որ միայն մենք ենք Թուրքիային էներգիա մատակարարելու: Եթե լինի վթարային վիճակ մեր երկրում, կարող ենք էներգիա ստանալ Թուրքիայիցՙ, - նշում է ՚Բարձրավոլտ էլեկտրացանցերՙ ՓԲԸ Արեւմտյան մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ավետիսյանը:
Ըստ նրա` այսպիսի համագործակցությունը հնարավոր չէ Վրաստանի հետ, քանի որ այն չունի հզոր կայաններ, եւ էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանից: Թուրքիայի հետ էներգափոխանակման ուղղությամբ այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Պահպանվել է մինչեւ Կարս հասնող գործուն գիծը, որի շահագորշման համար պետք է համաձայնության գալ Թուրքիայի կառավարության հետ: Էներգափոխանակման դեպքում վթարային վիճակները սպառողները չեն զգա: Այս ամենը դեռեւս հետագայի խնդիր է, իսկ առաջիկայում անցկացվելու են նախագծող, շինարարական, ապա սարքավորումներ տրամադրող կազմակերպությունների մրցույթներ:
Գյումրիի ՚Ցայգՙ ՀԸ