Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Մարզեր


Հունվարի 1-ից Ալավերդու երաժշտական եւ արվեստի դպրոցներում ուսման վարձավճարները ավելացել են 500 դրամով։Դաշնամուրային բաժնում սովորելու համար այսուհետ պետք է վճարել ամսական 3000, փողային, լարային բաժիններում՝ 2500 դրամ։ Ազգային նվագարանների վճարովի տեղերում ուսման վարձավճարները նույնն են մնացել՝ 2000 դրամ։


Վարձավճարների ավելացման հաշվին հունվարի մեկից 5000-ական դրամով ավելացել են երաժշտական եւ արվեստի դպրոցների դասատուների աշխատավարձերը:


Նախկին 26000-ի փոխարեն հունվարի մեկից դասատուները ստանալու են 31000 դրամ։


Ըստ Արվեստի դպրոցի տնօրենի՝ ուսման վարձավճարների բարձրացումը չի անդրադարձել աշակերտների հաճախելիության վրա։ Այժմ դպրոցն ունի 68 աշակերտ։


Նախկինում դպրոցի 47 շրջանավարտից 15-ը դառնում էր երաժիշտ։ Անցյալ տարի դպրոցն 8 շրջանավարտ է ունեցել, որից երկուսն են շարունակում երաժշտական կրթությունը։ Այս տարվա շրջանավարտները երեքը կլինեն։ Նրանք արդեն այլ մասնագիտություններ են ընտրել։ Արվեստի դպրոցի տնօրեն Ջուլիետա Աբովյանն ասում է, որ ցածր աշխատավարձերի պայմաններում երաժշտի մասնագիտությունը գայթակղիչ չէ շրջանավարտների համար. նրանք հիմնականում ընտրում են հեռանկարային մասնագիտություններ։


Ալավերդու «Անկյուն +3»ՀԸ