Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԶԱՆԳԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Մարզեր


Մասնավոր տաքսի սպասարկում իրականացնող վարորդներն այսօր իրենց բողոքի ակցիան կազմակերպել էին Գյումրիի քաղաքապետարանի մոտ: Նրանց ընդունել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նրանց կարծիքով, մասնավոր տաքսի սպասարկողին հարկային դաշտ բերելու վերաբերյալ ընդունված օրենքը մեղմ ասած՝ հաջողված չէ.


Տաքսիստների կարծիքով` այս օրենքի ընդունման հիմնական նպատակն ավելի շատ իրենց մրցակցային դաշտից դուրս մղելն է: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստացավ հետամուտ լինել օրենքի որոշ դրույթների փոփոխման գործին.


Վարդան Ղուկասյանը հեռախոսով խոսեց նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, ու պայմանավորվեցին դեկտեմբերի 6-ին մի քանի այլ պատգամավորների հետ Գյումրիում լսումներ կազմակերպել:

Եթե այս քայլն էլ իր նպատակի չծառայի, ապա վարորդներն հավաստիացնում են, որ սոցիալական դժգոհությունները ժամանակի հետ կարող են վերաճել քաղաքականի: Նրանք սպառնում են նաեւ տաքսիներով անօրինականորեն հատել հայ-թուրքական սահմանը:


Գյումրիի «Ցայգ» ՀԸ