Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀԸ ԿՀԵՌԱՆԱ՞ ՈՍԿԵՊԱՐԻՑ

Մարզեր


Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում մատաղ էր կազմակերպվել: Մատաղը նախաձեռնել են գյուղի ակտիվ երիտասարդները, Ոսկեպարի յուրաքանչյուր տուն 1000-ական դրամ է հանգանակել: Մատաղը նախաձեռնվել է այն պատճառով, որ գյուղում վերջերս շատացել են մահվան դեպքերը, եւ, ըստ գյուղի ավագների, մահվան երթը կանխելու համար հարկավոր էր մատաղ մատուցել:


Մատաղն օրհնել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանը: Գյուղի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ ելույթ ունեցած ոսկեպարցիները հույս են հայտնել, որ մատաղն Աստծո կողմից ընդունելի կլինի, եւ այսուհետ Ոսկեպարում մահվան դեպքերը սակավ կլինեն:


Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ