Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ. ՂԵԿԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԷՐ

Մարզեր


Այսօր ժամը 15:40 սահմաններում Բավրա -Քեթի ավտոճանապարհին «Աուդի Ա 4» մակնիշի ԱՄ 17 ՏՕ 971 պետհամարանիշով մեքենան դուրս է եկել ինքնակառավարումից եւ գլորվել հանդիպակաց ձորը:


Մեքենայի վարորդը՝ 16-ամյա Սարգիս Արտուշի Հովհաննիսյանը, տեղում մահացել է: Վերջինս մեծ արագությամբ Փոքրաշեն գյուղից մեկնել է Քեթի, ճանապարհին ամենայն հավանականությամբ հանդիպել խոչընդոտի եւ չկարողանալով կառավարել մեքենան՝ հարվածել ճամփեզրին կանգնած հովիվին:


Հովիվը՝ Քեթի գյուղի բնակիչ 73-ամյա Հենրիկ Աղոյանը, հարվածից մի քանի մետր հեռու ընկնելով եւս մահացել է: Երկու դիակներն էլ համարյա անճանաչելի են ու մասնատված:


Նախնական վարկածով վթարի պահին հովիվը անասուններին դուրս է բերել ճամփեզր, ինչն էլ խոչնդոտել է մեծ արագությամբ սլացող մեքենային, վարորդը փորձել է արգելակել, բայց անարդյունք:


10-րդ դասարանցի Սարգիս Հովհաննիսյանը Անի թաղամասում է հաշվառված, բայց ապրում եւ սովորում էր Քեթի գյուղում: Գյուղացիները պատմում են, որ մեքենան նոր էին գնել, մոտ մեկ շաբաթ առաջ: Նրանց հավաստմամբ, պատանին մեքենան վարել է ծնողներից գաղտնի:


Գյումրիի «Ցայգ» ՀԸ