Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՈՐԱԿՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՂԲԱՎԱՅՐ

Մարզեր

Կապանի հեռավոր թաղամասերից մեկում՝ Կավարտում, կոմունալ ծառայության կողմից 15 տարի է աղբահանություն չի կատարվում։ Աղբարկղեր կամ աղբի համար նախատեսված վայրեր այստեղ չկան ։Որպես այդպիսին ծառայում են թաղամասի կենտրոնական մասի 2 ձորակները ։Աղբի կուտակումները այնքան շատ են ,որ նույնիսկ ձորակներում որոշ ժամանակ հետո տեղ չի լինի. մտահոգված են բնակիչները ։Իսկ ինչո՞ւ են ձորակները աղբատեղիներ դարձել` կավարտեցիները պատճառաբանում են , որ այլ ելք չկար։

Կավարտի այսպես կոչված 2 աղբարկղերը շատ անհարմար վայրերում են առաջացել ։ Մեկը անմիջապես դպրոցի ու աղբյուրի հարեւանությամբ է. մյուսն էլ` թաղամասի կենտրոնական կանգառում։

Չկատարվող աղբահանության բացասական հետեւանքների մասին բնակիչները գիտակցում են , սակայն ինչպես ասում են իրենց ձեռքից բան չի գալիս։

Հատկապես ամռանը շրջակայքում տարածվող տհաճ հոտն ու ճանճերը տներում են հայտվում։

Կավատի աղբահանությունը նույնպես Կապանի կոմունալ ծառայության պարտականություննրի մեջ է մտնում։ Սակայն այն չի կատարում` ասելով որ բնակչությունը չի վճարում:

Ի դեպ, Կոմունալ ծառայության պետը խեստովանեց, որ հեռավոր թաղամասերում՝ ինչպիսիք են Կավարտը, Բարաբաթումը,Վաչագանը, Բեխը, Բաղաբուրջը իրենց կողմից ընդհանապես աղբահանություն չի կատարվում։ Իսկ կավարտեցիները պատրաստակամ են վճարելու միայն թե աղբահանություն կատարվի։

Կապանի «Սոսի» Հ/Ը