ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆ ՄԻՆՉԵՎ ԳԱՐՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Կազաչի պոստ թաղամասի 124 շենքի բնակիչները երկար ժամանակ է, ինչ կոյուղագծի վերանորոգման խնդիր ունեն: Շենքի բնակիչներն այս հարցով տարիներ շարունակ ահազանգում են Ջրմուղ-կոյուղի, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում:
Կազաչի պոստ թաղամասի 124 շենքը շահագործման է հանձնվել 1988 թվականի հունիսին:Շենքի կոյուղագիծն անխափան հասցրել է գործել ընդամենը 6 ամիս:
Բնակիչները ահազանգում են, որ նկուղներում ջրի անընդհատ կուտակումը կհանգեցնի աղետի. շենքն աստիճանաբար խարխլվում է:
Ճիշտ է, կոյուղագիծը պարբերաբար մաքրվում է ջրմուղկոյուղու աշխատակիցների կողմից, սակայն խնդրին վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ոչ թե գծերի վերանորոգում, այլ նոր կոյուղագծի անցկացում:
Վերջերս ծորակներից ջրի հետ թափվում է նաեւ հող:
Բնակիչներից մեկը կատակով ասում է, եթե հարցը մոտ օրերս չլուծվի, իրենք ամբողջ շենքով` մեծ թե փոքր, կհայտնվեն ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ջրմուղկոյուղու տնօրենի օգնական Ստեփան Պետրոսյանը հայտնեց, որ հարցի վերջնական լուծման համար բնակիչները պետք է սպասեն առնվազն մինչեւ 2009 թ-ի մայիս ամիսը, երբ գերմանական KFW ծրագիրը ամբողջությամբ կփոխի թաղամասի ջրագծերն ու կոյուղագծերը:
Գյումրիի «Ցայգ» հ/ը