ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԴԵՌ 20 ՀԻՎԱՆԴ ԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության Պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կարինե Միրզոյանի խոսքերով` Վանաձորում աղիքային վարակի բռնկման հետ կապված էպիդեմիկ իրավիճակը կարելի է գնահատել հանգիստ, արձանագրվում են հիվանդության հատուկենտ դեպքեր՝ փոխանցված շփման ճանապարհով: Չնայած այս ամենին՝ կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են:
Ներկայումս հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում հանրակրթական դպրոցները, ուր աշխատում են ուժեղացված հակահամաճարակային ռեժիմով: Հիվանդության բռնկման պահից մինչ օրս հոսպիտալացվել է 200 հիվանդ:
պոլիկլինիկաների կողմից իրականացվող թաղամասային համայցերի արդյունքում հայտնաբերված Ամբուլատոր բուժսպասարկում ստացած հիվանդների հետ միասին հոկտեմբերի 18-ից առ այսօր գրանցվել է աղիքային վարակով հիվանդների 500 դեպք: Հիվանդները հիմնականում մինչեւ 14 տարեկան երեխաներ են, վերջիններիս մեջ էլ գերակշռում են մինչեւ 6 տարեկանները, որոնք, Կարինե Միրզոյանի բնորոշմամբ, պատկանում են խոցելի խմբին:
Նոյեմբերի 3-ի դրությամբ աղիքային վարակով հոսպիտալացված հիվանդների թիվը Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանի խոսքերով, 28-ն է, որոնցից 8-ը առավոտյան դուրս են գրվել: Հիվանդների վիճակը վերջինիս գնահատմամբ միջին ծանրության է: