Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՖԼԵՇԸ» ԲՈՂՈՔՈՒՄ Է

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւս մեկ դիմում է ստացել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության վերաբերյալ, այս անգամ` «Ֆլեշ» ընկերությունից:

«Ֆլեշը» դիմել է Հանձնաժողով` նշելով, որ բեռնափոխադրումներն իրականացնելիս ուշացումներ են լինում, բացի այդ, բավականին մանրամասնորեն նշել է ծառայությունների համար գանձող վարձավճարների կտրուկ բարձրացման մասին: Ընդ որում` ըստ դիմումատուի, խոսքը գնում է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող բեռների (բենզին, դիզելային վառելիք) մասին: «Ֆլեշ» ընկերությունը կարծում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը օգտվում է իր մենաշնորհային կարգավիճակից»:

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Հանձնաժողովը բողոք էր ստացել «Տարիել եւ որդիներ» ընկերությունից, որի դիմումի հիման վրա երկաթուղային փոխադրումների շուկայում վարույթ էր հարուցել: