ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանում նախագահական ընտրություններից ձեւավորված կառավարության մեջ միայն մեկ նոր նախարար կա: Նոր նախարարը տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւն է:
Նրա կենսագրականը ներկայացնելով` Day.az ադրբեջանական էլեկտրոնային թերթը նշում է, որ նա ծնվել է 1965թ. «Արեւմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»:
Ադրբեջանում ազգային սովորույթ է դարձել հարեւանի պատմությունը եւ մշակույթը գողանալը: Նոյեմբերյանի շրջանի տարածքը հնուց ի վեր հայկական է եղել, այն կազմել է Մեծ Հայքի Կողբափոր եւ Ձորափոր գավառները: Նոյեմբերյանի սահմանագոտում գտնվող որոշ պատմական , հոգեւոր կառույցներ այժմ գերի են Ադրբեջանի տարածքում: Օրինակ` Կոթի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, բարձունքին հառնում է է Սուրբ Սարգիս հոյակերտ եկեղեցին, որը կառուցել է Մեսրոպ Մաշտոցը:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ