20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԲ-ԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը` Հայաստանի Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար:
Ըստ ՀԲ Երեւանի գրասենյակի հաղորդագրության` լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում օժանդակություն կստանան երեք գլխավոր բաղադրիչներ.
1) «Հայջրմուղկոյուղու» կառավարման ուժեղացում` «Կառավարման պայմանագրի» շարունակությունը լրացուցիչ երկու տարվա ընթացքում ֆինանսավորման միջոցով;
2) «Հայջրմուղկոյուղու» ներդրումներ` կառուցվածքային եւ ֆինանսական կարողությունների զարգացման, «Հայջրմուղկոյուղու» աշխատանքը բարելավելու նպատակով սարքավորումների եւ մեխանիզմների գնման, քիմիական եւ կենսաբանական լաբորատորիաների վերականգնման եւ բարելավման, ինչպես նաեւ «Հայջրմուղկոյուղու» վերապատրաստման/ուսուցման միջոցառումների օժանդակության ֆինանսավորման միջոցով;
3) Ներդրումներ մասնաճյուղերի համակարգերում` մաքրման եւ քլորինացման քայքայված սարքավորումների փոխարինման, ճնշումային լոգերների, խողովակների եւ ամրանների գնման ու տեղադրման, եւ ցանցի վերականգնման նախագծային եւ շինարարական աշխատանքների ֆինանսավորման միջոցով:
Վարկը տրամադրվել է «կոշտացված» պայմաններով. մարման ժամկետը կազմում է 20 տարի, արտոնյալ 10 տարին ներառյալ: