Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՆԻԿԱՆ ՈՒ ՄԱՇԱՆ

Մարզեր

Ինչպես հայտնի է` «Մանկական եվրատեսիլ 2008» մանկական երգի հայաստանյան մրցույթի նախընտրական փուլում հաղթող են ճանաչվել գյումրեցի Մոնիկա Մանուչարովան եւ խոսքի հեղինակ Մաշա Մնջոյանը:

Նոյեմբերի 9-ին Կիպրոսում Հայաստանը ներկայացնելու պատիվը բաժին է ընկել հենց նրանց: Նրանց իրենց ղեկավարի հետ արդեն վերադարձել են Գյումրի, եւ իրենց տպավորություններով կիսվել մեզ հետ:

Գերմանիայում միջազգային մրցույթ-փառատոնին հաջողությամբ հանդես գալուց հետո, երեխաներին առաջարկել են երգ գրել եւ մասնակցել «Եվրատեսիլի» նախնական փուլերին:Նախընտրական փուլերին ներկայացել են տարբեր ոճերով դուետ, մեներգ, խմբային երգ, իսկ 1-ին տեղ գրավել է Մոնիկա Մանուչարովայի մեներգը Մաշա Մնջոյանի հեղինակած բառերով:

Դեռեւս 4տարեկանից «Դեղձանիկ» համույթում երգարվեստի 1-ին քայլերը սկսած եւ , հետո արդեն 8 տարիների ընթացքում Հայաստանյան բազմաթիվ բեմերում ելույթ ունեցած եւ հարյուրավոր սրտեր գրաված փոքրիկ երգչուհիները չէին էլ հավատում, որ մակական Եվրատեսիլին հնչելու է իրենց երգը:

Երեւանում պայքարն էլ թեժ է եղել: 36 անհատներից ու խմբերից 1-ին, 2-րդ, 3-րդ պատվավոր տեղերը զբաղեցրել են հենց գյումրեցի մասնակիցները:

Ի դեպ, մինչ երեխաների մասնակցությունը մրցույթին, շատերն են տարակուսել,որ «Դեղձանիկի»համույթի սաները լուրջ արդյունքներ կունենան: Բոլոր դեպքերում պատասխանատվությունը շատ մեծ է,նախորդ տարի 2-րդ տեղ գրաված երկիրը ցածր տեղ զբաղեցնելու իրավունք չունի: Նախորդ տարի « Մանկական Եվրատեսիլում» «Արեւիկը» գրավել էր 2-րդ հորիզոնականը:

Մինչեւ օգոստոս երեխաները դեռ կհանգստանան , իսկ արդեն օգոստոսից նրանց սպասվում է լարված աշխատանք: Ի դեպ, երեխաները եղան նաեւ Գյումրիի քաղաքապետի մոտ, ով աջակցել էր նրանց Եվրատեսիլի հայաստանյան նախընտրական փուլերին մասնակցելու համար:

Գյումրիի «Ցայգ» հ/ ը