A
A
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՆԴՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎազաշեն գյուղում քանդվել է Իջեւանից դեպի Բերդի տարածաշրջան տանող հանրապետական նշանակության ճանապարհը, ինչը բանուկ այս մայրուղում մեծապես դժվարեցնում է երթեւեկը: Վազաշենի գյուղապետ Վասիլ Իսահակյանի վկայությամբ, տեղանքը սողանքային գոտում է, որն ակտիվացել է վերջին երկու տարում: Քանդված հատվածի փոխարեն ճանապարհի համար ստիպված են գյուղի բնակիչներից մեկի այգուց հողատարածք վերցնել, սակայն դա հիմնահարցի լուծման ժամանակավոր միջոց է: Վասիլ Իսահակյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանում եւ կառավարությունում տեղյակ են այս մասին, ինչը հույս է ներշնչում, որ խնդիրը կլուծվի:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ