ՀԱՅԱՍՏԱՆԸ 61-ՐԴՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀամաձայն Համաշխարհային առեւտրի խթանմանամ փոփ ցուցչի` Հայաստանը 118 երկրների մեջ զբաղեցնում է 61-րդ տեղը` այդպիսով գրավելով առաջին տեղը ԱՊՀ երկրների միջեւ` գերազանցելով Ուկրաինայի (68), Ադրբեջանի (78) եւ Ռուսաստանի (103) ցուցանիշները:
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն ներկայացրել է «2008թ. Համաշխարհային առեւտրի խթանման զեկույցի» համառոտագիրը:
Զեկույցը ՀՏՖ-ի կողմից հրատարակվում է առաջին անգամ: Այն ուսումնասիրում եւ վերլուծում է 118 երկրների ունակությունը` ապահովելու երկրների միջեւ ապրանքների ազատ հոսքերի հիմքում ընկած գործոնների արդյունավետությունը` այդպիսով խթանելով համաշխարհային առեւտուրը:
Համաշխարհային առեւտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առեւտրի հոսքերիազատությունըպայմանավորող գործոնները եւ քաղաքականությունները նկարագրող 4 հիմնական ոլորտների` ա) շուկայի մուտքի, բ) սահմաններում կարգավորման, գ) տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի եւ դ) երկրի գործարար միջավայրի ենթահամաթվերի հիման վրա: Ենթահամաթվերի վերլուծությունն, իր հերթին, իրականացվել է 10 հենասյուների հիման վրա:
Համաձայն զեկույցում ներկայացվածՀամաշխարհային առեւտրի խթանման ցուցչի` Հոնկոնգը եւ Սինգապուրը առաջատար դիրքեր են գրավում միջազգային առեւտրի բացությամբ եւ ներդրումներ ներգրավելու կարողությամբ` շնորհիվ իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետության:
Ըստ շուկայի մուտքի ազատության ենթահամաթվի, որով Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը` երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը բավականաչափ խթանում է օտարերկրյա արտադրանքի ներհոսքը երկիր:
Մյուս կողմից, հատկապես անբարենպաստ է սահմաններում կարգավորման ազդեցությունը առեւտրի վրա (87-րդ տեղ): Առանձին 10 հենասյուներով արտահայտված միջազգային առեւտուրը պայմանավորող գործոններից Հայաստանում հատկապես արդյունավետ են տարիֆային եւ ոչ տարիֆային սահմանափակումները (14-րդտեղ) եւ գործարար միջավայրը կարգավորող օրենսդրական դաշտը (47-րդտեղ):
Համաձայն զեկույցի` ոլորտում Հայաստանի ցուցաբերած արդյունքներից առավել խոցելի են մաքսային կարգավորման արդյունավետությունը (103-րդտեղ), սահմաններում կարգավորող մարմինների գործունեության թափանցիկությունը (92-րդտեղ), փոխադրամիջոցների առկայությունը եւ որակը (89-րդ տեղ), ինչպես նաեւ տեղեկատվական եւ հաղորդակցման միջոցների հասանելիությունը եւ որակը (86-րդ տեղ):