ԳՆԱՑՔԻ ԱՆԻՎՆԵՐԸ ՄԱՇՎԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն ութ օր է Գյումրի -Պեմզաշեն գնացքը չի աշխատում: Ինչը որոշակի խնդիրներ է առաջացրել գյուղերի բանակիչների համար, որոնք կայարանամերձ շուկայում առեւտրով են զբաղվում: Վերջիններս կարծում էին, թե մի չորս օրից խնդիրը կլուծվի, սակայն 8 օր է անցել, ու դեռ պարզ չէ, թե քանի օր հետո գնացքը կաշխատի:
«Գնացքում հայտնաբերվել է անսարքություն, որը թույլ չի տալիս ապահովել ժողովրդի անվտանգ երթեւեկությունը, անիվների հետ է պրոբլեմը, որը ամենակարեւոր հանգույցն է, որը չի համապատասխանում չափերին ու նորմերին դրա համար չի ապահովում երթեւեկությունը»,-ասաց «ՀՀ երկաթուղի» Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Սմբատ Մելիքյանը:
Այս գնացքը կեսդարյա պատմություն ունի, շահագործվում է 1961 թ-ից, այս ընթացքում այն բազմիցս նորոգվել է, սակայն կարելի է ասել 50-ամյա գնացքն արդեն իրեն սպառել է:
Անվազույգերը պարբերաբար նորոգվել են, տաշվել, սակայն կա մի սահման, որ դրանից այն կողմ արդեն անհնար է վերանորոգելը:
« Անվազույգերը սարափելի վատ վիճակում էին՝ վերանորոգման չենթարկվելու պատճառով: Սովորոբար անվազույգերը շահագործման որոշակի ժամկետ ունեն, որից հետո պիտի ենթարկվեն գործարանային վերանորոգման, սակայն հիմա մենք նման հնարավորություններ չունենք»,-ասաց Վերանորոգման գծով փոխտնօրեն Արմեն Ավետիսյանը:
Հայաստանում ու առավել եւս Գյումրիում անվազույգեր չկան, այն պատվիրվել է Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղին ռուսական կողմին հավատարմագրային կառավարման հանձնվեց 30 տարով: Այդ ժամանակահատվածում ռուսական ընկերությունը պատրաստ է ներդնել 570 միլիոն դոլար, որից 220 միլիոնը ներդրվելու է առաջին 5 տարվա ընթացքում:
Բացառված չէ, որ փոխվեն նաեւ երկաթգծերը:
Գյումրիի «Ցայգ» հ/ը