Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՎԻՐԵԼՈՒ Է ՍԻՐԱԾ ԱՂՋԿԱՆ

Մարզեր

Այս օրերին Աբովյանի մարզահամալիրի սամբո-ըմբշամարտի մարզասրահում պարապմունքներ է անցկացնում 57կգ քաշային,Եվրոպայի չեմպիոն, աբովյանցի 21-ամյա Էդգար Աբգարյանը: ՀՀ վաստակավոր մարզիչ Արշալույս Բալյանի սանը պատրաստվում է հոկտեմբերին Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: «Իմ յուրաքանչյուր հաջողությանը նպաստում է սիրածս աղջկա լավ վերաբերմունքը, իսկ հաղթանակներս նվիրում եմ նրան»,- ժպիտով ասում է Էդգարը,որը քրտնաջան մարզվում է` հաղթանակի հաստատ համոզմամբ:

Ապրիլի 28-ից մայիսի 1-ը Թբիլիսիում կայացած մեծահասակների Եվրոպայի սամբոյի առաջնության ժամանակ Էդգարը ընդգրկված էր Հայաստանի ազգային հավաքականում եւ արժանացավ 3-րդ կարգի մրցանակի` դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Աբովյան հ/ը