Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ

Տնտեսություն

«Մեր երկիրը մեծ հնարավորություն կունենար դիմագրավելու թանկացումներին, եթե կանգնած լիներ ճիշտ ուղու վրա»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Թանկացումներին դիմագրավելու ելքը նա տեսնում է 2 հզոր ձեռնարկությունների՝ «Հայռուսգազարդ»-ի եւ «ԱրմենՏել»-ի մեջ:

Ըստ Արմեն Պողոսյանի՝ «ՀայՌուսգազարդը» ամենահզոր, ամենահագեցած ու ամենաեկամտաբեր ձեռնարկությունն է Հայաստանում, որի հիմնադիր կապիտալը, միջոցները, մոտենում են 1 միլիարդ դոլարի: Եվ Հայաստանը դրանից մեծ եկամուտ կարող էր ունենար, եթե ի դեմս Էներգետիկայի նախարարության, ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հեշտությամբ չհրաժարվեր իր բաժնետոմսերից:

Հայաստանը «ՀայՌուսգազարդ» ձեռնարկությունում 45% մասնաբաժին ուներ, հետո այն դարձավ 37%, ապա 22%:

Արմեն Պողոսյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս իր կառավարության, պետք է քայլեր ձեռնարկեր, որպեսզի ավելացներ իր բաժնեմասերը, իսկ ավելացնելու ձեւեր, ըստ նրա, կային.«Օրինակ գոյության ունի առաջվա ջեռուցման տնտեսությունը՝ կաթսայատները ու նման բաներ, դրանք կարող էին տեղափոխել ձեռնարկության հաշվեկշռի վրա ու Հայաստանի բաժնեմասը կավելանար»:

Նա խոսքերով՝ այս թանկացումները այդքան չէին ազդի Հայաստանի վրա նաեւ այն դեպքում, երբ «ԱրմենՏել»-ում, 10% մասնաբաժին ունեցող Հայաստանը, հեշտությամբ չզիջեր իր դիրքերը եւ իր մասնաբաժինը չվաճառեր սիմվոլիկ` 30 միլիոն դոլարով . «Չկա տնտեսական քաղաքականություն ու տնտեսական կուրս, կա կարկատանային ճանապարհ: Ապագան, հեռանկարը չտեսնելու արդյունք է սա»,- տեղի ունեցածը գնահատում է Արմեն Պողոսյանը: