Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅԴ ԿԱՐԱԳԸ ՖԻՆՆԱԿԱՆ ՉԷ՞

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով է դիմել ֆիննական արտադրության սերուցքային կարագ ներմուծող «Մառնիկ» ընկերությունը` հայտնելով. «Երեւան քաղաքում մեր կողմից կատարվել է դիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ ֆիննական կարագի անվան տակ վաճառում են այլ արտադրության` անհայտ ծագում ունեցող կարագ»: Ընկերությունը հանձնաժողովին խնդրել է երեւույթը կանխելու համար ձեռնարկել միջոցներ:

«Մառնիկ» ընկերությունը իրացման ծավալներով զբաղեցնում է կարագի շուկայի 34.9 տոկոսը եւ որպես գերիշխող դիրք ունեցող գրանցված է գերիշխողների ռեեստրում:

Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մաուլի հաղորդագրության` դիմումի հիման վրա ազատ մրցակցության հնարավոր սահմանափակման բացահայտման նպատակով վարույթ է հարուցվել: