Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԻ

Մարզեր

1980-ական թվականներին Նոյեմբերյանի Ոսկեպար գուղից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ ադրբեջանական Աշաղի Աքսիբարա գյուղի( Աշաղի նշանակում է ներքին, Աքսիբարն էլ Ոսկեպարի ադրբեջանական աղավաղումն է-խմբ) հարեւանությամբ ոսկեպարցիների ուժերով կառուցվեց Ժամի թաղը ` 28 գեղեցիկ առանձնատուն: Սակայն 1990-93 թթ. ադրբեջանցիները քանդեցին այդ տների ծածկը, տներից պոկեցին-գողացան, ինչ կարողացան: Այդ տներից մեկի սեփականատեր, Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի վկայությամբ, տարիներ շարունակ դիմում են Հայաստանի կառավարություն, որպեսզի իրենց, որպես պատերազմական գործողություններից տուժածների, աջակցություն տրվի:

Սակայն կառավարությունից պատասխանում են, որ ադրբեջանական ոտնձգություններից վնասներ կրածներին պետական աջակցությունը աստիճանաբար, կազմված հերթականությամբ է ցուցաբերվում, իսկ ոսկեպարցիների հերթը դեռ չի եկել: Շատ ոսկեպարցիներ,ովքեր Ժամի թաղում տներ ունեն, այլեւս չսպասելով պետական օգնության` հիմնական բնակության են մեկնել Ռուսաստան:

Նոյեմբերյանի «Քամուտ» հը