ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին1980-ական թվականներին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցում ավելի քան 300 աշակերտ կար: Այժմ այստեղ սովորում է 138 աշակերտ: ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում բավական մեծ թվով ոսկեպարցիներ են բնակվում եւ ոսկեպարցիները կատակով այն վերանվանել են Նովի Ոսկեպար: Շատ են դատարկ տները սահմանամերձ Կոթի գյուղում: Արտագաղթի պատճառով առավել դժվարին վիճակ է Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր,Ադրբեջանի Ղազախի շրջանի 3 խոշոր գյուղերի հետ սահմանակցող Բարեկամավանում:
Գյուղի միջնակարգ դպրոցում 44 աշակերտ կա, մինչդեռ 1970թ. տեղի ութամյա դպրոցի միայն առաջին դասարան էր հաճախում 47 երեխա: Այժմ ՌԴ Բելգորոդի մարզի մի գյուղի դպրոցում բարեկամավանցի 63 աշակերտ է սովորում, Ստավրոպոլի մարզում` 130: Գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի խոսքերով, Մոսկվայի բուհերում հիմա կրթվում է բարեկամավանցի 33 ուսանող : Դժվար թե նրանք վերադառնան իրենց ծննդավայր: Արտագաղթը մեծ թափ էր ստացել 1990-ական թվականներին: Հիմա այն նվազել, բայց չի մարել:
Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն