Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՑԵԼՈՒ ՉԿԱ

Մարզեր

Քսան տարվա ընդմիջումից հետո 19-րդ դարի Ալեքսանդրապոլյան տնտեսական կենցաղն ու նյութական մշակույթը կրկին հասարակությանը ներկայանալու հնարավորություն ունեցան: Երկու հարյուր տարվա պատմություն ունեցող աշխատանքները իրենց տեղը գտան Գյումրիի ժողովրդական Ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում:

Ցուցադրությունը կազմակերպելու համար պետբյուջեից հատկացվել էր 25 մլ դրամ, որից 6 մլ-ը 9 ցուցասրահների վերանորգման, իսկ 19մլ-ը՝ ցուցադրական կահույքի պատրաստման համար: Վերջապես մեծ արժեք ներկայացնող ու դարերի շունչը կրող ցուցանմուշները փրկվեցին ոչնչացումից:

19-րդ տարի Ալեքսանդրապոլի կենցաղն ու արհեստը հետայսու կներկայացվեն թանգարանի 9 սրահներում:

19-րդ դարում Ալեքսանդրապոլում 100-ից ավելի արհեստներ են եղել, սակայն ցուցասրահներում ներկայացված են հիմնականում առավել հարգիները՝ դարբնություն, ոսկերչություն, հյուսնություն, թիթեղագործություն, պղնձագործություն եւ այլն: Ցուցանմուշների շարքում են 1843 թվականի Ալեքսանդրապոլի զինանշանը, հատակագիծը, քաղաքի մակետը:

Ընդհանուր առմամբ ներկայացված է 12 արհեստ եւ 1600 ցուցանմուշ: Թանգարանը լուրջ հիմնախնդիր ունի: Չի ջեռուցվում:

Թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանի պնդմամբ, անհրաժեշտ է լոկալ ջեռուցում: Սակայն շենքում տեղադրվել են «Արայ» ֆիրմայի օդատաքացուցիչներ, ինչը չի արդարացնում եւ չի ապահովում անհրաժեշտ ջերմությունը :

Թանգարանը մեկ խնդիր էլ ունի: Այցելուներ չկան :

Խնդիրն առկա է Գյումրիի մյուս թանգարաններում եւս: Թանգարանասեր հասարակություն ունենալու համար բավարար չէ թանգարանաշատ քաղաք լինելը, այստեղ լուրջ քաղաքականություն է պետք:

Արմենուհի Մինասյան

Գյումրի