ՇԻՐԱԿԸ` ՇԻՐԱԿ, ԼՈՌԻՆ` ԼՈՌԻ...
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Մինաս Սայադյանը հաշվի չի առել վերադասի համաձայնությունը: Նա արգելեց Հայաստանի Հելսինկյան Կոմիտեին ուսումնասիրել Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում երեխաների իրավունքների վիճակը նույնիսկ այն բանից հետո, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պաշտոնապես տվել էր իր համաձայնությունը:
Կոմիտեին Լոռու մարզում աջակցող Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակցին իր մերժումը Մինաս Սայադյանը պատճառաբանել էր նախընտրական ժամանակաշրջանով:
«Նախընտրական շրջանում արգելված է դպրոցներում ցանկացած տիպի ուսումնասիրությունների իրականացումը»,- նշել է Մինաս Սայադյանը՝ չբացատրելով, թե ով է արգելել եւ ինչ հիմքով: Այն հարցին, թե Շիրակի մարզում արդեն ծրագիրն ընթացքի մեջ է, Մինաս Սայադյանը հատուկ շեշտել էր, թե՝ «Շիրակի մարզը՝ Շիրակի մարզ, Լոռու մարզը՝ Լոռու մարզ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հանրապետության 5 մարզերի հանրակրթական դպրոցներում երեխաների իրավունքների վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացնում: Ուսումնասիրությունների իրականացման համար Հելսինկյան կոմիտեն պաշտոնական գրությամբ դիմել եւ ստացել է ՀՀ Կրթության նախարարության համաձայնությունը:
Նկատենք,, որ Լոռու մարզի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը հանրապետական կուսակցության անդամ է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ