Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրբելյանը կթողնի կգնա, դա մեծ կորուստ կլինի մեր համար». Անուշ Տեր- Մինասյան (տեսանյութ)

Հասարակություն
mUeGSt0eLx4

Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը վստահ է, որ օրենքը պետք է լինի և գործի, սակայն Օրբելյանի պարագայում օրենքն է պետք հարմարեցնել, հենց նա պետք է լինի տնօրենը: «Այլապես պատկերացնում ենք թե ում կարող են բերել և արդյունքում Օրբելյանը կարող է թողնի գնա: Դա մեծ կորուստ կլինի և մտավորականությունը պետք է թույլ չտա,-ասաց նա: -Խոսում են հայերենի չիմացության մասին, որն այս դեպքում լուրջ փաստարկ չէ: Անվանի դիրիժորները, որ մի երկրից մյուսն են գնում աշխատելու, ի՞նչ է, այդ երկրների լեզուներին տիրապետո՞ւմ են: Ուղղակի ծիծաղելի է: Մեծ ճանաչում ունեցող դասախոսներին կանչում են  դասախոսություններ կարդալու և թարգմանիչներ են կցում, ինչո՞ւ,  որովհետև կարևորը նրանց գիտելիքներն են»: