A
A
ԱԺ-ում 60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր. Տ. Գալստյան (տեսանյութ)
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրառում է արել ֆբ-յան իր էջում. «Հարգելի ընկերներ, կցանկանայի ուրախությամբ հայտնել, որ ՀՀ Ազգային Ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում 60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր և իրականացնում են մաքրման աշխատանքներ Ազգային Ժողովում, «Քլիրենս» ՍՊ ընկերության կողմից գործուղված։ Նշեմ նաև, որ պայմանագիր կնքելուց հրաժարված մաքրուհիների աշխատավարձի ֆոնդը բաշխվելու է մնացած աշխատակիցների միջև, որի արդյունքում աշխատակիցների աշխատավարձը, ծանրաբեռվածությունից կախված, բարձրացվել է ևս 12-40 հազար դրամով»,- գրել է նա։