A
A
ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին. Արսեն Թորոսյանը հաստատեց (տեսանյութ)
ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձագանքելով այսօր տարածված լուրերին, այն մասին, որ ԱԱԾ–ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին։ «Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ` ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,– գրել է նախարարը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էՀՀ առողջապահության փոխնախարարը։
Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսին: