Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվել
Հունիսի 21-30-ը Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին ընդառաջ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Եվրոպական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը, որն այսօր անցկացրել է խմբի առաջին ժողովը: Խմբում ընդգրկվել են կոմիտեի հետեւյալ աշխատակիցները. Գագիկ Բոլշիկյան, Հրաչիկ Քանանյան՝ շքերթային, մարզական համազգեստի, ինքնաթիռի տոմսերի ապահովում Ավետիք Ստեփանյան՝ ՀՀ մեծ եւ փոքր չափսերի դրոշներ, ատրիբուտիկա Անժելա Միրզոյան, Գոհար Հովհաննիսյան՝ պատվիրակության անդամների հավատագրում, նախնական մանդատի անցկացում, սպորտային հայտերի ներկայացում, պատվիրակության անդամների համազգեստի հետ կապված տվյալներ Աննա Մելքոնյան՝ պատվիրակության անդամների ապահովագրություն Նաիրի Մանուկյան՝ անհրաժեշտ դեղորյաքի եւ վերականգնիչների ապահովում Արեգ Հովհաննիսյան՝ Դոպինգ ստուգման իրականացում Շուշանիկ Հակոբյան՝ ԶԼՄ-ների հետ կապ Լյովա Վարդանյան՝ զինծառայող, սովորող մարզիկներին, հավաքական թիմերի մարզչական անձնակազմին առնչվող հարցեր Աշխատանքային խումբը պլանավորել է հանդիպում-ժողովներ անցկացնել ամիսը 2 անգամ: