Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեակատարողական համակարգի անձնակազմը կվերապատրաստվի ըստ ԿԽՄԿ֊ի մանդատի

Պաշտոնական
969334

Արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել   Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը խորացնում են համագործակցությունը:  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն այսօր ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որի   նպատակն է սահմանել Նախարարության և ԿԽՄԿ֊ի միջև համագործակցության շրջանակը՝ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական գործունեության վերաբերյալ, որն ուղղված է բարելավելու ազատազրկված անձանց պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև խթանելու միջազգային մարդասիրական իրավունքը ազգային օրենսդրության մեջ: Հուշագրի շրջանակում կիրականացվեն ազատազրկված անձանց և նրանց ազգականների միջև ընտանեկան կապերի ամրապնդմանն ուղղված նախագծեր, որոնցով թիրախավորվելու են առավել խոցելի խմբերը, ինչպիսիք են՝ օտարերկրացիներն ու այն հայ ազատազրկված անձինք, որոնց ազգականներն իրենց գրեթե կամ ընդհանրապես չեն տեսակցում: Կբարելավվի ազատազրկված անձանց ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը՝ զբոսավայրերի ու բանտախցերից դուրս անցկացված ժամանակի առավել նպատակահարմար օգտագործման ու դրանց որակի բարելավմանն ուղղված նախագծերի միջոցով: Վերջինների առաջնային շահառուները լինելու են փակ և կիսափակ ռեժիմով պահվող անձինք: Հուշագրի շրջանակում կիրականացվեն նաև քրեակատարողական համակարգի անձնակազմի վերապատրաստում ԿԽՄԿ֊ի մանդատի, գործելակերպի և Նախարարության ու ԿԽՄԿ-ի կողմից համատեղ որոշված թեմաների վերաբերյալ: Կողմերը կարևորել են Հուշագրի ստորագրումն ու ընդգծել, որ այն կնպաստի առկա համագործակցության խորացմանն ու զարգացմանը:    ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն