Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավունքի հետքերով #4 Զարուհի Մեջլումյան․ Անցումային արդարադատության ժամանակ պետք է նայել հին գործերը (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-collage88

«Պետությունը պետք է պարզի անձի մեղավորությունը, և ոչ թե անձն՝ իր անմեղությունը», ասում է «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի համահիմնադիր, փաստաբան Զարուհի Մեջլումյանը՝ օրինակ բերելով քրեական գործերից մեկը․ «Եթե ճիշտ եմ հիշում, դիակի վրայից 2 մազ վերցրել էին և գենետիկական փորձաքննություն անելու փոխարեն, տեսակային հատկանիշներով նմանեցնելով մեղադրյալի մազերին, դրել դատավճռի հիմքում՝ պատճառաբանելով, որ պետությունը բավարար գումար չունի գենետիկական փորձաքննության, քննիչը նպատակահարմար չի գտել և այլն․․․ Փորձագիտական հավանական եզրակացությունները չպետք է դրվեն դատավճռի հիմքում։ Ի՞նչ է նշանակում՝ կարող է պատկանել նաև ․․․» Գենետիկական փորձաքննությունը հանցագործություն կատարած անձի նույնականացման հարցում այսօր հավասարը չունի, իսկ ապագայում, հնարավոր է, գիտության շնորհիվ ի հայտ գա անձի նույնականացման ավելի կատարյալ փորձաքննության տեսակ, և գործի իրեղեն ապացույցների պահպանումը շատ կարևոր է։ Գիտության զարգացման և իրեղեն ապացույցները պահպանելու շնորհիվ՝ այսօր աշխարհում բազմաթիվ անմեղ դատապարտյալներ արդարացվում են։ Այնինչ, Հայաստանում մինչ օրս դրանք ոչնչացվում են։ «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի ջանքերով քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում ներառվեց 100-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի՝ իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման՝ կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում։ Սակայն նախագիծը 2016-թվականից մինչ օրս դեռ օրենքի ուժ չի ստացել։ Մանրամասները՝ տեսանյութում։