Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն

Պաշտոնական
exanak

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Հանրապետության տարածքում` Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`            22.60C (1991 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`                -6.70C (2003 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`             9.60C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ