A
A
Երևան քաղաքի Դալմայի այգիներում այրվել է մոտ 5000 քմ եղեգնուտ
Մարտի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դալմայի այգիներում այրվել է մոտ 5000 քմ եղեգնուտ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 30 հակ անասնակեր, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ մոտ 600 քմ խոտածածկույթ:: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: