Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները դեռեւս հետապնդողների թվում են

Սպորտ
a1chess-evropa-4

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում արդեն ետեւում են մնացել 8 տուր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստներ, որոնք վաստակել են 6,5-ական միավոր: Նրանց հաջորդում են 14 մասնակիցներ, որոնք հետ են մնում կես միավորով: Վերջիններիս թվում է Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարներին հետապնդող 2-րդ խումբն ավելի ստվար է եւ բաղկացած է 28 շախմատիստից: Այստեղ մենք ունենք երկու ներկայացուցիչ՝ հանձինս Սերգեյ Մեվսեսյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի: Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը ունեն 5-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանը՝ 4: Այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կհանդիպի հունգարացի Բենջամեն Գլադուրայի հետ: Սերգեյ Մեվսեսյանի մրցակիցը սլովակցի Քրիստոֆեր Ռժոպկան է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանինը՝ ռոսաստանցի Կլեմենտի Սիչեւը: Արցախցի շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը կհանդիպի ադրբեջանցի Էլթայ Սաֆարլիի հետ: