Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է զինծառայողներին անհատույց բնակարանի փոխարեն տրամադրվի գումարը» (տեսանյութ)

Հասարակություն
Davit-Sofiyan-nkar

 2014 թվականին  զորացրված սպաներին օրենքով հասանելիք անհատույց բնակարան չի տրամադրվել: Շուրջ 1100 նախկին զինծառայակիցներ, դիմել են Պաշտպանության նախարարություն, սակայն ստացել են պատասխան, որ չկա համապատասխան կարգ՝ բնակարաններ տրամադրելու համար. տեղեկացնում է զորացրված զինվորական Դավիթ Սոֆիյանը: «2018թվականին Նիկոլ Փաշինյանը մեզ ընդունեց և հանձնարարություն տվեց, որ պետք է 5 մլրդ 700 մլն դրամ տրամադրվի բնակարանի  խնդրի լուծման համար, որը օրենսդրական կարգավորումներից հետո Պաշտպանության նախարարությունը պետք է ապահովվի, սակայն արդյունքում խնդրահարույց հարցեր են առաջ գալիս: Հիմա օրենքի մեջ պետք է փոփոխություն արվի, որ անհատույց բնարանի փոխարեն  մեզ տրամադրեն գումարը, բայց կառավարության որոշման մեջ փոքրիկ կետերը բաց են թողնված»: Նախկին զինվորականի խոսքով՝ Փաշինյանը հանդիպման ժամանակ  խնդիր է դրել, որ միջգերատեսչական հանձնաժողովների կազմում լինի իրենց ներկայացուցիչը, որպեսզի իրենք ինֆորմացված լինեն ընթացքից և իրավունքների խախտման դեպքում բարձրաձայնեն, սակայն իրենց դեսպանն այդ խմբի հետ չի աշխատել: Արդարադատության նախարարությունից  խոստացել են խնդիրը ուսումնասիրել և օրենքում փոփոխել այն կետերը, որոնք վատթարացնում են նախորդի դրույթները:  40-50 հոգի չհավատալով, որ  իրենց հարցը կլուծվի,  դիմել են դատարան: Մի մասն էլ ստորագրահավաք է կատարել և նամակներով դիմելու են Կառավարությանը: