Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաթեւ Աբրահամյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱՄՆ առաջնությունում

Սպորտ
a1chess-amerika

ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը շարունակում է վստահ հանդես գալ Սենթ Լուիսում ընթացող ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությունում: Այս գիշեր կայացած 6-րդ տուրում մեր հայրենակիցը սպիտակներով ջախջախեց ԱՄՆ-ի 7-ակի չեմպիոնուհի Իրինա Կրուշին եւ տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: Նա այժմ 4,5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Կանանց մրցաշարում աղյուսակը գլխավորում է 16-ամյա Ջենիֆեր Յուն, որը 5,5 միավոր ունի: Նրան հաջորդում է Աննա Զատոնսկիխը, ով կես միավոր քիչ է վստակել: Տղամարդկանց առաջնությունում հանդես եկող մեր հայրենակից Սամուել Սեւյանը ընթացիկ տուրում ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ այժմ 3,5 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է Հիկանու Նակամուրան: Իսկ ահա մեր մյուս հայրենակիցը՝ Վարուժան Հակոբյանը, բավական անհաջող է հանդես գալիս: Նա երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ վաստակած 2 միավորով բաժանում է 11-12-րդ տեղերը: Այսօր առաջնությունում հանգստյան օր է: Մարտի 27-ին նախատեսված 7-րդ տուրում Սամուել Սեւյանը սեւերով մրցելու է Ռեյ Ռոբսոնի հետ, իսկ Վարուժան Հակոբյանը սպիտակներով կխաղա Հիկարու Նակամուրայի դեմ: Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը սեւերով կհանդիպի մրցաշարի հետնապահ Էմիլի Նգույենի հետ: