Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քննչական կոմիտեում նիստ է հրավիրվել

Պաշտոնական Հասարակություն
01

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ հրավիրվել է ընդլայնված նիստ, որի ժամանակ ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքները: Երևան քաղաքի քննչական վարչության պետը և ԵՔՔՎ հինգ  քննչական  բաժինների պետերը հանդես են եկել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների Ավարտվել է համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին   ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին: 2018 թվականի դեկտեմբերի 22-ին ծրագրավորմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրն անհայտ անձը հասանելիություն է ստացել ընկերության սերվերին և տիրացել դրանում պահվող կայքերից մեկին: Քննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը, նախկինում հանդիսացել է նույն ՍՊ ընկերության աշխատակից, որտեղից ազատվել է 2018 թվականի դեկտեմբերի 05-ին: 2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, չհանդիսանալով ՍՊ ընկերության աշխատակից՝ ապօրինի հասանելիություն է ստացել ընկերության սերվերին, պատճենահանել սերվերում գտնվող կայքերից մեկի տվյալների բազան իր բջջային հեռախոսում, որից հետո տվյալների բազան ջնջել է կայքից՝ այն բերելով ոչ պիտանի վիճակի: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի վերաբերյալ զեկույցներով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել  հանձնարարականներ: «Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը:  Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն: Մեր կարգախոսը պետք է լինի  օպերատիվությունն ու որակը»,- ընդգծեց ՔԿ նախագահը: Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ շեշտեց քաղաքացիների հետ շփման կարևորությունը. «Քաղաքացիների  հետ շփումներում դրսևորեք սրտացավ և  կոռեկտ վարքագիծ»,- ասաց ՔԿ նախագահը: Անդրադառնալով ատեստավորման գործընթացին՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ այն գիտելիքների կատարելագործմանն ուղղված քայլ է. «Անցնելու եք շատ խիստ ատեստավորում և այն անձինք, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չեն լինի, կուղարկվեն լրացուցիչ վերապատրաստման: Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ, այլ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանք: Քննիչի  տեսական գիտելիքների կատարելագործումը մեզ համար առաջնային խնդիր է»,- շեշտեց Քննչական կոմիտեի նախագահը: Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ ստորաբաժանման ղեկավարները պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար.«Ղեկավարը քննիչ պետք է լինի, ոչ թե տնօրեն: Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում  քրեական գործեր ընդունելով և քննություն իրականացնելով: Ղեկավարը պետք է անձամբ գործ քննի՝  իրականությունից չկտրվելու և քննիչի դրության մեջ մտնելու համար: Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչ գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է: Ձեր վարքով և աշխատանքով  հեղինակություն դարձեք Ձեր ենթակաների համար»,- ընդգծեց ՔԿ նախագահը: Հայկ Գրիգորյանը Երևան քաղաքի քննչական  վարչության և  հինգ քննչական բաժինների աշխատանքը գնահատեց գերազանց և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման: Դիմելով քննիչներին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իրենց առջև դրված խնդիրները պատվով հաղթահարելու համար. «Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին