Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժշկի կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հարցով դիմել է քննչականի նախագահին

Պաշտոնական
qnn

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ընդունել է ընդունելության համար նախապես դիմած քաղաքացուն և լսել նրա կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում էին բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն:          Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը  վստահեցրել է, որ քաղաքացու կողմից նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:          ՔԿ նախագահի տեղակալը Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում ուսումնասիրել քաղաքացու կողմից բարձրացված հարցերը և դրանց տալ հանգամանալից պատասխաններ:    ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին