A
A
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժեշտ տվեց ՀՀ նախագահին (տեսանյութ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն: Առանձնազրույցից հետո Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: