Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակաուռուցքային  որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

Պաշտոնական
53893300_889314631254803_4544657869747781632_n

Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային  որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել:   Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն»  ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի  և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:   Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`   - Հերսեպտին 440մգ. նախկին գին`  590 000, նոր գին`  530 000 - Ավաստին 100մգ.  նախկին գին` 152 000,  նոր գին` 105 000  - Ավաստին 400մգ.  նախկին գին` 598 500,  նոր  գին` 410 000:   Նշենք, որ «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար: